Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։
Հրապարակված լուսանկարում Մանոն պատկերված է ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։ Զույգը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։
Հրապարակված լուսանկարին կից Մանոն գրել է.
«Այն ամենը, ինչ մտնում է քո կյանք, դու այն ձգում ես դեպի քեզ… Այն ամենը, ինչ կատարվում է քո գիտակցության մեջ, դու ձգում ես դեպի քեզ: Ձեր երջանկությունը կլինի բացարձակ եւ անզիջում, երբ այն կախված լինի ձեզանից եւ ձեր ներքին խաղաղությունից: Մտածեք բարի»։