Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Սարգիս Գրիգորյանը գրել է. «Սիրո ճամփով դեպի վերեւ»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Սիրված զույգ»։
Ավելի վաղ դերասանը գրառում էր արել՝ կոչ անելով չշտապել ապրել։ Արագությունը խլում էր կյանքի ամենակարեւոր վայելքներն ու հիվանդացնում հոգին, նշել էր դերասանը։ «Մարդկային արժեքները սկսել են սահմանվել տնտեսական արժեքներով։ Ինչը լավ է մեքենաների համար, լավ պետք է լինի նաեւ մարդկանց համար. ահա սա է այսօրվա տրամաբանությունը։
Արագ, արագ, արագ։ Լավ տեխնիկան արագ պիտի աշխատի, որ արժեք ունենա, նույնը մարդիկ. արագ աշխատի, ավելի արագ, չափից դուրս արագ, որ վճարվես։ Բա լավ, ո՞ւր մնաց մտածելը, հասկանալը, ծանր ու թեթեւ անելը, զգալը, չէ որ դա արագ չի ստացվի։ Մի շտապեք ապրել, արագությունը խլում է կյանքի ամենակարեւոր վայելքները ու հիվանդացնում հոգին»,- գրել էր նա։