Սիրված դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սարգիս Գրիգորյանը պատկերված է կնոջ՝ Մանոյի հետ։ Զույգը դասական հագուստ է ընտրել։ Մանո Գրիգորյանը շքեղ զգեստ է կրում, որը համադրել է խոշոր ականջօղերի, ինչպես նաեւ արտահայտիչ շպարի հետ։ «Ի՞նչն է կարեւոր՝ ներսի, թե դրսի գեղեցկությունն ու ներդաշնակությունը...»,- մեկնաբանություններում գրել է դերասանը։