Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում։ Դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը սեւ հագուստ է կրում։ «Սերը դա կյանք է, ու շնորհակալ եղեք աստծուն այդ մեծ պարգեւի համար»,- լուսանկարը մակագրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում եւս զույգը ոճային կերպարներ էր ընտրել՝ դրանք ամբողջացնելով արեւային ակնոցով։ «Ինչի՞ց է, որ Հայաստանից դուրս մենք մեզ ե՛ւ կարգապահ ենք պահում, ե՛ւ օրինապաշտ, ե՛ւ սիրալիր։ Հա՜, երեւի նրանից է, որ Հայաստանը մեր հողն է, այստեղ մենք զգում ենք մեզ ինչպես տանը։ Հ.Գ. Քո տանը քեզ ճիշտ պահի, որ դրսում ճիշտդ հարգեն»,- հրապարակումը մակագրել էր Սարգիս Գրիգորյանը։

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE