Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամուսնու՝ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանի հետ։
Instagram-ում հրապարակված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Կրում եմ սպորտային հանդերձանք։ Մանոն նուրբ շպարով է, նա հավաքել է վարսերը։ Մեղմ հենվել է ամուսնուն։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չի կատարել։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ծաղիների ֆոնին։ Մանոն սեւ վերնազգեստ էր կրում ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Անհնար է մարդուն արգելել այն, ինչ նրա համար «համեղ» է։ Բայց «համը» ճանաչելու համար հարկավոր է արգելել…», - հրապարակմանը կից գրել էր նա։