Այս օրերին Սարգիս և Մանո Գրիգորյաններն իրենց ձմեռային  հանգիստը վայելում են Եգիպտոսում: Բուրգերի երկիր զույգը մեկնել է ոչ միայնակ: Մանոն BlogNews.am-ին է տրամադրել հանգստի  լուսանկարներն ու պատմել ընտանեկան ճամփորդության մասին:

«Եկել ենք ընտանիքով՝ մեր երկու աղջիկների հետ՝ Յանայի ու Էվայի: Երեխաների հետ կարողանում ենք լավ հանգիստ կազմակերպել, քանի որ նրանք արդեն մեծ են, չեն խանգարում: Մեզ հետ են նաև մեր սանիկները՝ DJ Smoke-ն՝ իր կնոջ հետ, և մայրիկս»:

26187321_1729078197207250_746186237659840512_n27152648_1550532651667341_1047515056_n26221856_174472859825819_6642101081415352320_n26996905_1550532995000640_646729109_n27399608_1744147615606865_943920434_nԴերասան ամուսինները հանգստանում են Շարմ Էլ Շեյխում: Մանոյի խոսքով՝ բավական ակտիվ ու հետաքրքիր են անցնում օրերը. «Չենք էլ զգացել, թե ինչպես անցավ 7 օրը: Օգտվել ենք բոլոր այն հետաքրքիր տուրերից, որով հնարավոր էր ծանոթանալ Եգիպտոսի մշակույթին: Շատ տպավորված ենք բուրգերով, հասցրել ենք նաև դայվինգով զբաղվել: Իսկ երեխաների համար առավել պասիվ հանգիստ ենք կազմակերպել․ նրանք վայելում էին ծովն ու անապատային արևը»:

Վերջին շրջանում զույգն անդադար ու քրտնաջան աշխատել էր, ու սա նրանց համար սպասված ու վաստակած հանգիստ էր: Գրիգորյան ամուսինները Եգիպտոսից վերադառնում են լիցքավորված ու տպավորված և անմիջապես նախատեսում անցնել աշխատանքի:

27044841_1744147288940231_491321691_n27152967_1550534055000534_801571577_n27153385_1550531495000790_1833195242_n27156975_1550533868333886_818866736_n

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։