Օրերս դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները նշել են իրենց կրտսեր դստեր` Յանայի երեք ամյակը: Ծնողները մանկական սրճարաններից մեկում իսկական տոն են կազմակերպել փոքրիկի համար ու այնպես արել, որ նա իրեն  արքայադուստր զգա:

 

Կազմակերպչական բոլոր հարցերով Մանոն է զբաղվել. ընտրել է աղջիկների հագուստները, սեղանի զարդարանքը: «Յանան մեծ ցանկություն ուներ այդ օրն իրեն «պրինցեսա» զգալու, քանի որ մեր աղջիկը շատ է սիրում այդպիսի մուլտֆիլմեր: Մենք էլ ամեն բան արեցինք դրա համար և նրա ծնունդը յուրահատուկ հեքիաթի վերածեցինք»,- ESem.am-ին ասաց Մանոն:

 

 

Նրա խոսքով` հյուրերի համար նախատեսված թագերն իր ձեռքով է պատրաստել: «Յանան շատ ուրախ էր, մեկ ամիս անհամբեր սպասում էր այդ օրվան: Ամեն օր արթնանում ու հարցնում էր՝ մամա, երբ է իմ ծնունդը, ես էլ պատասխանում էի, որ դեռ չի եկել այդ օրը»,- նշեց դերասանուհին:

 

Մայրիկը նշեց, որ  Յանայի տարիքային անցումը` երկուսից երեքի ակնհայտ էր: «Երեք տարեկանում արդեն մեր դիմաց գիտակից փոքրիկ էր կանգնած, ով անհամբեր սպասում էր իր ծննդյան տոնին: Երբ իմացավ, որ արդեն իր ծննդյան օրն է, անհամբերությամբ սպասում էի տորթի մոմերը փչելուն,- ասաց նա ու հեվելեց, որ դուստրը յուրահատուկ երազանք է պահել: -Նրա երազանքը եղել է այն, որ մամային լսող լինի ու հագնի այն հագուստները, որոնք մաման է ընտրում: Դե գիտեք, երեխաները հաճախ ուզում են հագնել այնպիսի բաներ, որոնք այնքան էլ համապատասխան չեն, դրա համար էլ Յանան այդպիսի երազանք է պահել»:

 

 

Երիտասարդ մայրիկի խոսքով` մոմերը փչելուց հետո նայել է աղջկա աչքերին ու հասկացել, թե ինչքան բավարարված է փոքրիկը, ինչից շատ է ուրախացել:

 

Մանոյից տեղեկացանք, որ  հրավիրված երեխաների թվում բացի բարեկամների ու ընկերուհիների փոքրիկներից, եղել են նաև Հայկոյի և Արմուշի տղաները:

 

 

 

 

 

 

 

 

                                                                           Փոքրիկ արքայադստերը շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը