Երեկ «Մի քանի հոգին» հավաքվել էին Kami ակումբում՝ իրենց «առաջնեկի» շնորհանդեսին: Չնայած միջոցառումը պլանավորած էր ժամը 15:00–ին, բայց հայկական սովորության համաձայն կես ժամ ուշացումով սկսվեց: Ակումբում հավաքվել էին ռեփի, ռեգիի սիրահարները, ովքեր անգիր գիտեինք նախագծի բոլոր երգերը:

Իրենց ողջ ասելիքը հավաքել էին մի ձայնասկավառակի մեջ, որի կարգախոսն է՝ «Ովքեր ունեն հոգի՝ կդառնան մի քանի հոգի...»:

Ֆելոն, Միշոն, Ռոլանդը, A-Chilla-ն ,Սերժոն, նախ շնորհակալություն հայտնեցին հյուրերին, ապա շնորհավորեցին Ֆելիքսին ծննդյան կապակցությամբ, իսկ հետո երկար խոսելու փոխարեն որոշեցին մի երգ երգել: Ռեփեր Միշոն հավաքվածներին առաջարկեց ավելի ակտիվ ու անկաշկանդ լինել, որից հետո երկրպագուները զրուցեին, լուսանկարվեցին տղաների հետ:

Տղաները որոշել էին շատ չխոսել, միայն նշեցին, որ այս նախագծում չկան գլխավոր և երկրորդական դերեր, նրանք բոլորն էլ հավասար են, միայն մի տարբերությամբ՝ ամեն մեկն ունի իր ասելիքը:

Առաջրկում ենք լսել ձայնասկավառկում տեղ գտած «Լավ ժամանակ» երգը:

 

ArmStar.am-ը բոլորին հաճելի ժամանց է մաղթում:

 

Լուսանկարները՝ այստեղ: