Երեկ երևանյան ակումբներից մեկում հավաքվել էին «Մի քանի հոգի» խմբի երկրպագուները' դիտելու «Էս պահին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Արթուր Բունիաթյանն է, բեմադրող օպերատորը' Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերը' Արման Միտոյանը: Տեսահոլովակում նկարահանվել են նաև դերասան Սոս Ջանիբեկյանն ու դերասանուհի Գայանե Բալյանը:

Ակումբն ամբողջությամբ պատված էր տեսահոլովակի ստոպ-կադրերով: Երեկոյի բացումը հայտարարեց հաղորդավար Արամ Չախոյանը: Խմբի անդամները հավաքվածների համար կատարցին իրենց երգերից մի քանիսը' «Էս պահին», «Աղջիկ-չղջիկ», «Ազգս չար ա», «Կիսաքուն», «Ո՞ւր ա Ռոլը» և այլն: «Էս պահին չեմ ուզում էլ նայել ժամին» հավանաբար մտածում էին «Մի քանի հոգու» երկրպագուները, ովքեր ակումբային ռիթմերը վայելում և դրանց ներքո պարում էին մինչ ուշ գիշեր:)

 

ESem.am-ն A’Chilla-ից տեղեկացավ, որ առաջիկայի համար խումբն այս պահին հստակ աշխատանքներ չունի: Թե հաջորդ հանդիպումը երկրպագուների հետ երբ կկայանա, ժամանակը ցույց կտա:
Միջոցառմանը ներկա էին Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Արման Նշանյանը, Վարշամ Գևորգյանը, dj Վակցիան, Արամ Չախոյանը, Աննա Պանին և այլք:

 

Լուսանկարները` այստեղ: