Դերասան Դելոյի' Վահագն Ստեփանյանի ամուսնության մասին esyes.am-ը պատմել է: Ավելի վաղ, անդրադառնալով Վահագնի և Ռուզաննայի սիրո պատմությանը, նշել էինք, որ հարսնացում ԱՄՆ-ից է:)
Զույգի պսակադրությունից հետո էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Դելոն պատրաստվում է կնոջ հետ մեկնել ԱՄՆ' այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Երեկ Ֆելիքս Խաչատրյանի և A’Chilla-ի համերգային ծրագրի ժամանակ Դելոն և կինը նույնպես ներկա էին, մինչդեռ, ըստ հրապարակումների, արդեն պետք է Հայաստանում չլինեին: Դերասանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ պատրաստվում է մեկնել Հայաստանից. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականւթյանը: Այս պահին ես ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն չունեմ և ոչ մի տեղ նման հայտարարություն չեմ արել: Գործի բերումով գնում-գալիս եմ, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ եմ բնակություն հաստատելու: Փետրվարին էլ “Yere1”-ի հետ համերգային ծրագրով մեկնելու ենք ԱՄՆ, վերադառնանք»,- ասաց Դելոն ու հավելեց, որ կինն էլ այժմ ավելի հաճախ Հայաստանում է լինում, իսկ փետրվարին իր հետ կմեկնի ԱՄՆ ու կվերադառնա Հայաստան:
Անդրադառնալով ընտանիքի համալրմանը՝ Դելոն նշեց, որ առայժմ նորություններ չունեն. «Ես ոչինչ չեմ պլանավորում: Երեխա կունենանք այն ժամանակ, երբ Աստված կամենա»:
Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին' սեպտեմբերի 23-ին կմեկնարկի “Yere!”-ի նոր եթերաշրջանը, որտեղ Դելոն կշարունակի մարմնավորել Արթուրիկին: Բացի այդ, նա զբաղվածություն ունի նաև «22 գրուպ» փրոդակշնում: «Այն ընկերներով ենք հիմնադրել: Արդեն 1 տարի է, ինչ գործում է: PR գործունեությամբ է զբաղվում, տարբեր գովազդներ, տեսահոլովակներ ենք նկարահանել՝ «Ռեինկարնացիայի» «Երևանը», «Մի քանի հոգու» «Ճանապարհը» և այլն: Փրոդակշնում ընդգրկված են նաև Հովհաննես Ազոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Ռոլանդ Գասպարյանը, Վարշամ Գևորգյանը: Յուրաքանչյուրն իր զբաղվածությունն ունի այս կամ այն չափով, սակայն հստակ պաշտոններ չկան»,- եզրափակեց դերասանը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը