Life.panorama.am-ի հյուրը դերասան, «Քաղաքում» հեռուստասերիալում «Համոյին» մարմնավորող Վահագն Սարգսյանն է, ով անկեղծացավ Երևան-Արարատ ճանապարհին տեղի ունեցած հետաքրքիր միջադեպերի, թատրոնից հեռանալու և ընտանիքի մասին:
-Այժմ միայն սերիալո՞ւմ եք զբաղված, թե՞ նաև թատրոնում եք աշխատում:
-Ես 10 տարի աշխատել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հետո գնացել եմ Արտաշատի «Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն», որտեղ աշխատեցի մեկ տարի: Շատ եմ սիրում թատրոնը, դերասանն առանց թատրոնի լիարժեք չէ: Անպայման վերադառնալու եմ: Երբեմն, գնում եմ թատրոն, շրջում, կարոտս առնում: Իսկ հիմա գործնական առումով զբաղված եմ միայն «Քաղաքում» հեռուստասերիալում:
-Իսկ ինչո՞ւ սերիալը գերադասեցիք թատրոնից:
-Հիմնական պատճառը թատրոնի ցածր վարձատրությունն էր: 25-30 հազար դրամով չես կարող ընտանիք պահել, Արարատից ամեն օր փորձերի ու ներկայացումների գալ: Այդպես աշխատել այլևս հնարավոր չէր: Երբ և թատրոնների, և իմ ֆինանսական դրությունը կարգավորվի և կայունանա, անպայման թատրոն կվերադառնամ: Սա իմ գործն է, ինձ մեկ այլ ոլորտում չեմ պատկերացնում:
-Գուցե հարցս տարօրինակ հնչի, բայց հիմա շատ է պատահում, որ դերասանի կարգավիճակում Չդերասաններ են հայտնվում. դուք մասնագիտությամբ դերասա՞ն եք:
-Այո, 2003 թվականին ավարտել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
Շարունակությունը` այստեղ: