Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Սոնե Սիլվերի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

 

2017-ի հետ կապված երգչուհու սպասելիքները շատ են՝ թե՛ աշխատանքում և թե՛ անձնականում: «2017-ին կարծում եմ ժամանակն է ավելի աշխատելու: Վերջի շրջանում պասիվ եմ եղել և կարելի է ասել մի լավ հանգստացել եմ: Հիմա ժամանակն է ակտիվ գործունությամբ զբաղվել: Տարվա ընթացքում կլինեն շատ նախագծեր, ծրագրեր: Հուսամ կհասցնեմ իրագործել այն, ինչ մտածել եմ»,- նշեց երգչուհին: 

 

Հետաքրքրվեցինք արդյոք նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում, երգչուհին պատասխանեց. «Ես երեխաներ շատ եմ սիրում և երբեք չեմ մտածում չուզենալու մասին, բայց դա այնպիսի բան է, որ պլանավորել չես կարող: Դրա համար կասեմ՝ Աստված առաջ»:

 

Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում: