Երբ սովորում ես ինչ-որ երևույթի, ապա վերջինիս բացակայությունը սկսում է տարակուսանք առաջացնել… Հայ հանդիսատեսը սովոր է Սոֆի Մխեյանին հաճախակի տեսնել փոփոխված կերպարներով ու թարմ տեսահոլովակներով: Վերջին շրջանում նրա պասիվությունը զարմացրեց հայաստանաբնակ երկրպագուներին…
Ինչո՞վ էր պայմանավորված երգչուհու մեկամյա ստեղծագործական դադարը և արդյոք դա դադար էր իրականում՝ Life.panorama.am-ի հետ կիսվեց ինքը՝ Սոֆի Մխեյանը:
- Վաղուց Ձեզանից նորություններ չունենք: Սովորել էինք ձեր ակտիվությանը:
- Այնպես ստացվեց, որ անցյալ տարի Հայաստանում ստեղծագործական առումով լռում էի: Դրսում՝ Սփյուռքում, մոտ 25 երկրներում 4-5 ամսվա մեջ 25-ից ավելի համերգներ եմ ունեցել: Առիթ ստեղծվեց Ռուսաստանում, Եվրոպայում, Միացյալ նահանգներում ներկայացնել այն բազան, որը հավաքվել էր այսքան տարիների ընթացքում: Երգչի կյանքում միշտ էլ մի պահ է գալիս, որ պետք է հանգիստ տալ ստեղծագործող մտքին, որպեսզի նոր մտքեր հասունանան, այլապես կարող ես սպառվել: Չես կարող առանց դադարի, պարբերաբար, նոր հետաքրքիր մի բան անել, իսկ պարզապես հերթական ստեղծագործություն ներկայացնելը իմ տեսակը չի, երբեք հենց այնպես չեմ ստեղծագործում: Նախորդ տարվա դադար թույլ տվեց, որ նոր մտքեր, գաղափարներ ծնվեն, որոնք կիրագործեմ 2014 թվականին: Դա անհրաժեշտ ու օգտավետ դադար էր… Այն կարճ ժամանակը, որ Հայաստանում էի լինում, չէի կարող նոր բան անել… Թեև կան երգեր, որ հասցրել եմ ձայնագրել…
- Իսկ այդ երգերը ե՞րբ կլսենք:
- Հույս ունեմ՝ շուտով: Մի քանիսն արդեն պատրաստ են, ուղղակի դեռ որոշակի աշխատանքներ են տարվում: Հուսով եմ, շուտով այդ երգերը նաև տեսահոլովակների միջոցով կներկայացնեմ…Երևան եմ վերադարձել մի քանի օր առաջ և արդեն սկսել եմ ստեղծագործական աշխատանքներս…
- Փաստորեն Ամանորը Հայաստանում չեք անցկացրել:
- Ոչ, Լոնդոնում էի: Նախորդ երկու տարիներին Հայաստանում եմ եղել, բայց դրանից առաջ հասցրել եմ նոր տարին դիմավորել թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Պարսկաստանում: Սակայն տանից բացակայելը ոչինչ չի փոխում, որտեղ էլ լինեմ, այստեղի ժամանակով 00:00-ին, թեկուզ հեռախոսով՝ իմ հարազատների հետ եմ նշում Ամանորը…
- Իսկ ընդհանրապես տոներն ինչպե՞ս եք սիրում անցկացնել:
- Եթե այդ ընթացքում գործնական առաջարկներ են լինում, որոնք գտնում եմ, որ պետք չէ մերժել, ընդունում եմ և դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իսկ եթե քաղաքում եմ, անպայման առաջինը նշում եմ ընտանիքիս հետ, այնուհետև օրս անցկացնում եմ ընկերներիս շրջապատում…
Շարունակությունը` այստեղ: