Վաղը երգչուհի Սոֆի Մխեյանը հանրության ուշադրությանը կհանձնի իր թվով 18-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Համաձայն եմ» երգի հիման վրա: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին, ինչպես նաեւ տրամադրել բացառիկ լուսանկարներ՝ արված տեսահոլովակի նկարահանման ընթացքից:

 

Մեր այն նկատառմանը, թե ի՞նչ նպատակով էր երգչուհին մինչ նոր տեսահոլվակի թողարկելը 17 օր շարունակ ամեն օր սոցցանցերում իր հետեւորդներին հիշեցնում տեսահոլովակների տեսքով իր անցած ճանապարհը՝ Սոֆի Մխեյանը պատասխանեց.

 

«Ես ուզում էի հետաքրքիր մի շփում կազմակերպել իմ երկրպագուների հետ՝ առանց տեղեկացնելու, որ շուտով ներկայացնելու եմ իմ նոր տեսահոլովակը, նրանց հոկտեմբերի 1-ից սկսած ամեն օր հիշեցնելով իմ բոլոր տեսահոլովակները: Դատելով իմ հետեւորդների արձագանքներից եւ մեկնաբանություններից՝ այս գաղափարս բավականին հետաքրքիր ընդունվեց, նրանք շատ ակտիվորեն ինձ հետ միասին հիշում էին իմ երգերը, տեսահոլովակի գեղեցիկ կադրերը, արդյունքում հասկացա, որ նրանց համար ոչ միայն այդ ամենը հաճելի էր, այլեւ ինձ հետ հավասար նրանք էլ էին կարոտել եւ եւս մեկ անգամ դրանք վերհիշելը իր լավ ազդեցությունն ունեցավ: Սա մտածված եւ հետաքրքիր տարբերակ էր իմ նոր աշխատանքը ներկայացնելու ու տրամադրություն ստեղծելու համար»:

 

Շարունակությունը` այստեղ: