Այս աղցանը շատ համեղ է և ունի յուրահատուկ ձևավորում: Կարող եք փորձել ու հավատացած եղեք' շատերին կգոհացնեք:
Անհրաժեշտ մթերքներն են'
300 գրամ խաշած հավ
3 հատ ձու
1 հատ սոխ
80 գրամ պանիր
½ բանկա պահածոյացված եգիպտացորեն
100 գրամ մայոնեզ
կանաչ սոխ
աղ' ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Եփած հավը բաժանեք մասերի, տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք աղ և մայոնեզ: Խաշած ձուն անցկացրեք քերիչով, մի մասը ավելացրեք հավի մսի վրա' կրկին պատելով աղով և մայոնեզով: Հետո աղացած սոխը լցրեք եղածի վրա' նորից նույն գործողությունը կրկնելով' վրան լցնելով ձվի մյուս մասը և մայոնեզ: Այդ ամենի վրա լցրեք պանիրը' քերիչով անցկացրած: Աղցանը ձևավորեք եգիպտացորենի հատիկներով և կանաչ սոխով: Հաճելի համտեսում: