Բրիթնի Սփիրսը նոր նախագիծ է պատրաստում, որի մասին դեռ ոչ մեկին չի հայտնում: Ներկայումս երգչուհին իր նոր տեսահոլովակի վրա է աշխատում:
«Ես որոշել եմ հանգստանալ և որոշ ժամանակ չզբաղվել ստեղծագործական գործունեությամբ: Ես այժմ նոր նախագիծ եմ պատրաստում, որի մասին կիմանաք հաջորդ շաբաթ»,-ասել է Բրիթնին ″Twitter”-ի իր էջում:

Երգչուհու երկրպագուները խնդրել են նրան, որպեսզի պարզաբանի, թե ինչի մասին է խոսքը, սակայն Բրիթնին հրաժարվել է բացել խաղաքարտերը: