ArmStar.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ղրիմի Արտեկ ճամբարում այս տարի տեղի ունեցավ Մանկական նոր ալիք 2013 պատանի կատարողների միջազգային մրցույթը: Հայաստանն այս տարի հեղինակավոր մրցույթում ներկայացնում էր 9-ամյա երգչուհի Էլինա Չոլախյանը, ով զբաղեցրեց 8-րդ տեղը: Մեր մասնակցին աջակցելու համար հայաստանյան պատվիրակության կազմում Ղրիմ էին մեկնել ՆՈր ալիք 2013-ի մեր մասնակից Մերի Մնջոյանը, Սյուզի Շահբազյանը և տարբեր տարիների Մանկական նոր ալիքի հայ մասնակիցները' Լիդուշիկը, Վլադիմիր Ազրումանյանը, Արինա Մալխասյանը, Սոնա Գյուլխասյանը, ովքեր նույնպես ելույթ են ունեցել: Մեր երեխաները երգեր են կատարել ռուսական էստրադայի աստղեր Լև Լեշենկոյի, Թամարա Գվերդցիտելիի, Դոմինիկ Ջոկերի հետ:

Շարունակությունն՝ այստեղ