Հուլիսի 26-ին Նոր ալիք 2013-ում ոչ մրցութային օր էր: Ռուսական էստրադայի աստղերը և Նոր ալիքի տարբեր տարիների մասնակիցները շնորհավորում էին Լեոնիդ Ագուտինին ծննդյան 45 ամյակի առթիվ և կատարում նրա երգերը:
Իսկ արդեն հուլիսի 27-ին վերջին մրցութային օրն էր: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա վաղը գալա-համերգի ընթացքում, բայց այս պահին արդեն հայտնի է հաղթողի անունը: 3 օրերի ընդհանուր արդյունքում կուբացի Ռոբերտո Կել Տորրեսը 357 միավորով Նոր ալիք 2013 երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողն է:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց վրացուհի Սալոմե Կատամաձեն, այնուհետ Վիետնամի ներկայացուցիչն է: 352-ական միավոր վաստակեցին Ռուսաստանի երկու ներկայացուցիչները' Արսենի Բորոդինը և Յուլյա Տերեշենկոն: Մեր հայրենակցուհի Մերի Մնջոյանը վաստակեց 344 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Մաշան հանդես եկավ Հայկոյի և Ռուբեն Մխիթարյանի հեղինակած ''Ես ու միայն դու'' երգով: Տոտո Կուտունյոն Մերիի ելույթը գնահատեց 8 միավոր, ինչը ակնհայտ կողմնապահության մասին ենթադրելու տեղիք կարող է տալ: Ամեն դեպքում, դատողությունները թողնում ենք ձեզ:
ArmStar.am-ը Մերիին շնորհավորում է հաջող մասնակցության և մեր երկիրը միջազգային ասպարեզում պատվով ներկայացնելու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքներումներ:
Ներկայացնում ենք Մերի Մնջոյանի և Ռոբերտո Կել Տորրեսի 3-րդ մրցութային օրվա կատարումների տեսագրությունը: