Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք 2013» երիտասարդ կատարողների մրցույթին մասնակցող հայաստանյան ներկայացուցիչ Մերի Մնջոյանը պետք է հաղթահարի ևս մեկ մրցութային փուլ:
Վաղը՝ հուլիսի 27-ին տեղի կունենա վերջին մրցութային փուլը, որին մասնակիցը կներկայացնի պրեմիերա: Երաժշտության հեղինակը երգիչ Հայկոն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Ռուբեն Մխիթարյանը:
Այսօր «Նոր ալիք» մրցույթի շրջանակում կանցկացվի ռուս երգիչ-երգահան Լեոնիդ Ագուտինի երաժշտական երեկոն: