АrmStar.am-ն արդեն պատմել է այն մասին, հուլիսի 23-ին Լատվիայի Յուրմալա քաղաքում մեկնարկում է երիտասարդ կատարողների ամենամյա ''Նոր ալիք'' մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում է Հայաստանի ձայնը նախագծի առաջին եթերա'րջանի հաղթող Մերի Մնջոյանը: Նշել էինք նաև, որ այս տարի մրցույթին մասնակցում է 16 մասնակից 12 երկրից:

Մաշայի հետ հայաստանյան պատվիրակության կազմում Յուրմալա են մեկնել նաև Արմենիա հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանը և Սյուզի Շահբազյանը, ով նաև պարբերաբար ներկայացնում է մրցույթի օրագրերը: ArmStar.am-ի տեղեկություններով իր սանին աջակցելու համար մրցույթի օրերին նրանց կմիանա նաև ''Հայաստանի ձայնը'' նախագծի շրջանակներում Մաշայի մարզիչ երգչուհի Սոնան:

Այս պահին ArmStar.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բացառիկ լուսանկարներ մրցույթի նախապատրասստման ընթացքից և դրանից դուրս՝ այստեղ: