14 տարվա ամուսնական կյանքից հետո Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը որոշել են ամուսնալուծվել: Այս մասին հայտնում են բրազիլիական Globo և ֆրանսիական Closer պարբերականները: Մոնիկան իր երկու դուստրերի հետ արդեն տեղափոխվել է զույգի' Ռիո դե Ժանեյրոյում գտնվող բնակարանից:
Սկզբում հարևանները նկատել են, որ զույգն անընդհատ վիճում է: Մի քանի շաբաթ առաջ էլ վիճաբանել են նաև օդանավակայանում, որից հետո Մոնիկան իր իրերը դասավորել է մեքենայում և երեխաների հետ հեռացել տնից:
Իհարկե հայտնի զույգի խնդիրները կարող են հարթվել, բայց արևմտյան մամուլը առաջ է քաշում միայն իրավիճակի' ամուսնալուծության ելքով տարբերակը: