Ղազախստանի ԶԼՄ-ներն այս շաբաթ հաղորդել են այն մասին, որ օգոստոսի վերջին Ալմաթիում կկայանա հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի հարսանիքը։

Lenta.ru-ն որոշել է ներկայացնել նաև հետխորհրդային երկրների մյուս առաջնորդների ժառանգներին, այդ թվում՝ ՀՀ նախագահի դուստրերին։

1. 23-ամյա Այսուլթան Նազարբաևը «Sandhurst» բրիտանական թագավորական ռազմական ակադեմիայի շրջանավարտ է։ Վերադառնալով Ղազախստան՝ նա ծառայել է Օտարի շրջանում, այժմ աշխատում է ռազմական հետախուզության համակարգում։

Айсултан Назарбаев
2. Ղազախստանի նախագահի ավագ դուստրը և Այսուլթանի մայրը՝ Դարիգա Նազարբաևան, 2012թ. հունվարին դարձել է խորհրդարանի պատգամավոր, պարբերաբար ելույթ է ունենում որպես էստրադային երգչուհի։ Շատերը նրան դիտարկում են որպես նախագահի հավանական հետնորդ։
Дарига Назарбаева

3. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ունի երկու դուստր՝ Անուշը և Սաթենիկը։ Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է։ Սաթենիկն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, նա նույնպես ամուսնացած է։

Дочери Сержа Саргсяна Ануш и Сатеник
4. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը՝ Արզուն և Լեյլան, և փեսան՝ Էմին Ագալարովը

Дочери президента Азербайджана Ильхама Алиева Арзу (справа) и Лейла с супругом Эмином Агаларовым
Լեյլա Ալիևան զբաղվում է ոչ միայն հասարակական գործունեությամբ, այլև նկարահանում է ֆիլմեր և գրում բանաստեղծություններ։ Նրա ամուսինը Crocus Group ընկերության փոխնախագահն է, երգիչ է և երաժիշտ։ Արզուն 2011թ. սեպտեմբերին ամուսնացել է գործարար Սամեդ Կուրբանովի հետ։

5. Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը՝ Գյուլնարա Կարիմովան, ամուսնացած է եղել ԱՄՆ քաղաքացի Մանսուր Մաքսուդի հետ, որի հետ ամուսնալուծությունը միջազգային սկանդալի առիթ է դարձել։ Նա զբաղվում է բարեգործությամբ, թողարկում է ոսկերչական զարդեր, հագուստի հեղինակային հավաքածուներ, ձայնագրում է երգեր և տեսահոլովակներ, ժամանակ առ ժամանակ փորձում է դրսևորվել նաև քաղաքականության մեջ։

Дочь президента Узбекистана Ислама Каримова Гульнара
6. Ուզբեկստանի նախագահի մյուս դուստրը՝ Լոլա Կարիմովան, հիմնականում զբաղվում է բարեգործությամբ և մշակույթի և սպորտի աջակցությամբ։ Լոլան ամուսնացած է գործարար Տիմուր Տիլաևի հետ։
Дочь президента Узбекистана Ислама Каримова Лола

7. Կոլյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 3 որդիներից կրտսերն է։ 9-ամյա Կոլյան մշտապես ուղեկցում է հորը գործնական ուղևորությունների ժամանակ։

Президент Белоруссии Александр Лукашенко с сыновьями Виктором (слева), Дмитрием (справа) и Николаем
8. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բեռան, «Խոստանում եմ» անվանումով ռեփ ալբոմ է ձայնագրել։ Նա խոստովանել է, որ իր երազանքն է ստանալ Grammy մրցանակ և արարողության ժամանակ վրացական շեշտադրմամբ ասել «շնորհակալություն»։

Премьер-министр Грузии Бидзина Иванишвили с супругой и сыном
9. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդին՝ Ալեքսանդրը, վերջին 3 տարիների ընթացքում դարձել է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Իսկ կրտսեր որդին՝ Վիկտորը, արդեն երկու անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։


Сыновья президента Украины Виктора Януковича Александр (слева) и Виктор с матерью Людмилой и супругами
10. Մոլդովայի նախագահի որդին՝ Նիկա Տիմոֆտին, ընտրել է լրագրողի կարիերան։ Նախկինում նա աշխատում էր մի քանի ռադիոընկերություններում որպես հաղորդավար, իսկ այժմ աշխատում է որպես մարզական թղթակից և PRO TV Chisinau հեռուստաալիքի հաղորդավար։ 33-ամյա Նիկուն ամուսնացած չէ, սակայն երազում է դառնալ 5 երեխաների հայր, ինչպես նաև ներկա գտնվել իր սիրելի թիմի՝ «Միլանի» խաղին և լինել Բրազիլիայում։

Сын президента Молдавии Николае Тимофти Нику
11. Երեխաների թվով ռեկորդակիր է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը։ Նա ունի 9 երեխա՝ 7 դուստր և 2 որդի։

Президент Таджикистана Эмомали Рахмон с семьей
12. Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսի որդին՝ Լուկասը, ծառայել է 2009-2010թթ. հակաօդային պաշտպանությունում, որից հետո աշխատանքի է անցել հանրապետության Պաշտպանության նախարարության վերլուծական բաժնում։

Президент Эстонии Тоомас Хендрик Ильвес с сыном Луукасом Кристианом
13. Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայթեն միակ ղեկավարն է հետխորհրդային տարածքում, որը չունի ընտանիք։ Իր անձնական կյանքի մասին 57-ամյա նախագահը նախընտրում է լռել։

Президент Литвы Даля Грибаускайте