Տղամարդիկ անվախ են միայն արտաքնապես, սակայն, իրականում, իրենց գլխում նույնպես շատ ու շատ զանազան վախեր, տագնապներ կան: Սեքսում ևս տղամարդիկ վախենում են տարբեր բաներից, որքան էլ համարձակ կամ անտարբեր չթվան:

Անանուն հարցման ընթացքում տղամարդիկ խոստովանել են իրենց ամենահաճախ «այցելող» վախերի մասին: Փորձագետներն այդ վախերը համախմբել են ըստ տարածվածության և, այնուհետև, իրենց խորհուրդներն առաջարկել սեռական զուգընկերուհիներին:

Վախ 1. արտաքին տեսքի քննադատություն. ինչպես կանայք են անհանգստանում ցելյուլիտի առկայությունից, այնպես էլ տղամարդիկ են մտահոգված սեփական մարմնի թերություններով: Չէ՞ որ ոչ բոլորն են զբաղվում սպորտով և նմանվում Բանդերասին: Այնպես որ զարմանալի չէ, երբ նրանք նախընտրում են սեքս մթության մեջ: Լուծումը. ավելի հաճախ գովիր քո տղամարդու տեսքն, ի վերջո, նա իսկապես քեզ դուր է գալիս:

Վախ 2-րդ. արագ օրգազմ. վաղաժամ սերմնաժայթքումը շատ տղամարդկանց է պահում վախի մեջ, հատկապես նոր զուգընկերուհու դեպքում, երբ կրքերի լարումն անցնում է բոլոր սահմանները: Լուծումը. տղամարդու հետ առաջին սեքսի ժամանակ պետք չէ իրեն է´լ ավելի խթանել, իսկ հետագայում նրան հուշիր սկսել երկար նախաբան-նախերգանքներից և հաճույք ստանալ ու ըմբոշխնել ողջ պրոցեսը:

 

Շարունակությունը՝ այստեղ: