Ոչինչ չի խանգարում օրինակելի անկողնային կյանքին, ինչպես լարվածությունն ու ամաչկոտությունը: Սեքսը սակավաթիվ դեպքերից է, երբ դուք կարող եք անջատել բոլոր կարծրատիպային կանոնները, որոնք հասարակությունն ամեն օր ձեզ պարտադրում է: Առաջարկում ենք ծանոթանալ այն 7 երևույթների հետ, որոնցացարձակապես պետք չէ ամաչել սեքսի ժամանակ: Ավելին, ձերբազատվելով բարդություններից՝ դուք էապես կբարելավեք ձեր սեռական կյանքը և առհասարակ ձեր կենսակերպը: Չպետք է ամաչել
1. սեռական հարաբերության ժամանակ օրգազմի բացակայությունից,
2. այն բանից, թե ինչ տեսք ունի ձեր մարմինը,
3. ինտիմ կոնտակտը երկարաձգելու ամ, հակառակը, շուտ ավարտելու ցանկությունից,
4. սեռական ֆանտազիաներից,
5. այն բանից, որ ձեր սեռական ցանությունները տարբեր են ձեր զուգընկերոջ նույն ցանկություններից,
6. որ դուք կարող եք «անգերազանցելի» լինել անկողնում,
7. ոչ ավանդական սեռական հարաբերությունները մերժելու ձեր ցանկությունից։
Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ընդդիմանա ձեր ցանկություններին, և, որ ամենակարևորն է, մի՛ ամաչեք ինքներդ ձեզնից ու ձեր նախընտրություններից։