Բրիտանացի զույգն այնքան բուռն է սեռական հարաբերություն ունեցել, որ շուռ է տվել ավտոմեքենան:

Ոստիկանությունից հայտնել են, որ զույգն իրենց Toyota Yaris-ը կայանել է Դերբիշիրի մեկուսացված ճանապարհի վրա, գրում է New York Post-ը:

Այնուամենայնիվ, կրքի բռնկման ժամանակ սիրահարներից մեկը սեղմել է ձեռքի արգելակը, մեքենան գլորվել է բլուրից և ի վերջո շրջվել կողքի վրա:

Նշվում է, որ վթարի հետևանքով նրանցից ոչ ոք չի տուժել: