Կանայք, անշուշտ, տարբեր են եւ նրանց ցանկություններն էլ են տարբեր, երբեմն` անկանխատեսելի: Սակայն սեքսի ժամանակ գեղեցիկ սեռի պահանջները գրեթե նույնն են: Ձեզ ենք ներկայացնում 10 ցանկություն, որոնց մասին նրանք չեն խոսում, բայց տենչում են:
Սեր
Անհիշելի ժամանակներից կնոջ համար սերն ու սեքսը համարվում են միասնական ստեղծագործություն: Անկախ տարիքից` բոլոր կանայք ուզում են սեռական հարաբերություն ունենալ սիրելի տղամարդու հետ: Սեքսում կնոջ համար մեծագույն խթանիչը հենց սերն է: Շշնջացեք, որ սիրում եք նրանք, ցանկանում ենք նրան. սա այն է, ինչ կինն ամենից շատ է ուզում լսել:
Հիգիենա
Կանայք չեն հանդուրժում, անգամ զզվում են, երբ տղամարդը մաքուր չէ եւ չի հետեւում սեռական օրգանների մաքրությանը: Կանայք ամեն մանրուք նկատում են եւ եթե չեն խոսում հիգիենայի մասին, ապա այն պատճառով, որ չեն ցանկանում նեղացնել Ձեզ: Իսկ ահա այն տղամարդիկ, ովքեր օրալ սեքսի սիրահարներ են, պետք է հստակ գիտակցեն, որ սեռական օրգանները կատարյալ մաքուր պետք է լինեն:
Ռոմանտիկ դրսեւորումներ
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ռոմանտիկ դրսեւորումների մեծ սիրահար են: Այսպիսով, սեքսի ժամանակ մի քառատող նվիրեք նրան, համեմատեք նրա շուրթերի համար անմահական գինու հետ, ծաղկի թերթիկներով զարդարեք նրա մարմինը, ապա գուրգուրեք նրան:
Հիացմունք
Գեղեցիկ սեռը կարիք ունի հիացմունքի: Նրանք ցանկանում են, որ ամեն պահ իրենցով հիանան եւ օծեն հաճոյախոսություններով: Հիացեք նրա կազմվածքով, նրա ճկունությամբ, քնքշելու կարողությամբ, եւ նա իսկապես երանություն կպարգեւի Ձեզ: Կանայք սիրում են ականջներով, դա միշտ պետք է հիշել:
Համարձակություն
Կանայք սիրում են համարձակ տղամարդկանց եւ համարձակ ցանկացած դրսեւորում: Համարձակ տղամարդիկ գրգռում եւ բորբոքում են կնոջ երեւակայությունը նախքան սեքսով զբաղվելը: Իսկ ահա սեքսում համարձակ քնքշանքները խելքահան կանեն ցանկացած կնոջ:
Բազմազանություն
Ամեն անգամ նույն գործողություններն անելն, իհարկե, ձանձրալի է. հարկ է հնարամիտ լինել անկողնում: Առաջարկեք նորություններ փորձել` սեքսուալ խաղերը, կերպարները նույնպես տեղին կլինեն: Նախաձեռնող եղեք, մի սպասեք, գործեք:):
“Ագրեսիվ” գործողություններ
Տղամարդու սեքսուալ ագրեսիվությունը գրգռում է կանանց: Նրանք զգում են տղամարդու տիրելու տենչն ու ավելի ակտիվ արձագանքում վերջինիս քայլերին: Ագրեսիվությունը կարող է դրսեւորվել թեթեւ կսմթոցով, կծոտելով, ձեռքերը կապելով: Որոշ կանայք խենթանում են, երբ սեքսի ժամանակ տղամարդիկ “կեղտոտ” բառեր են ասում նրանց, սակայն բառերի ընտրության հարցում զգույշ եղեք կամ այնպես այն արտասանեք, որ լսելուց կինն ավելի գրգռվի: Ագրեսիվության մասին խոսելիս ավելորդ չի լինի ավելացնել չափի զգացողության մասին:
Քնքշանք
Կանայք սիրում են երկար տեւող քնքշանքներ, շոյանքներ, մի խոսքով` երկար նախաբանը խոստումնալից պատմվածքի վերջ է ենթադրում: Կանայք զգացմունքային են եւ մշտապես պաշտպանված լինելու ցանկություն ունեն: Ջերմացրու նրան քո քնքշանքներով, գուրգուրանքներով, հպումներով եւ կարեւորը` մի շտապիր:
Համառություն
Կանայք սիրում են, երբ իրենց համոզում են, եւ ահա այստեղ է, որ հարկավոր կլինի տղամարդու համառությունը: Սակայն համոզելու գործընթացը չպետք է սահմանափակվի միայն խոսքերով: Գործի դրեք շուրթերը, ձեռքերը, լեզուն, համբույրները` համեմելով համոզիչ խոսքերով: Կանայք սիրում են “չարչարել”, այնպես որ, համառ եղեք եւ պատրաստ կրելու քաղցր չարչարանքները:):
Վարպետություն
Այո, կանայք ուզում են հմուտ կողակից ունենալ: Տղամարդը պետք է վարպետ լինի անկողնում, հստակ իմանա սեքսի արվեստի հերթականությունն ու կառուցվածքը: Ի վերջո, տղամարդն է որսորդը:
Կարեւոր է իմանալ
Կանայք սիրում են ագահ տղամարդկանց. մի բավարարվիր ընդամենը մեկ անգամ դարպասը գրավելով:):