Բաղադրություն

250 գ մածուն
150 գ ալյուր
2 հ. ձու
200 գ պանիր
200 գ նրբերշիկ կամ երշիկ
1 թ.գ. փխրեցուցիչ
աղ

Պատրաստման եղանակ

Պանիրն անցկացնել քերիչով, նրբերշիկը բարակ կտրտել: Ձվերը, մածունն ու աղը խառնել՝ մինչև համասեռ դառնա, ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, լավ խառնել: Ավելացնել պանիրն ու նրբերշիկը, խառնել: Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, լցնել խառնուրդն ու նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 35-40 ր.: