Այս կարկանդակը հիանալի լրացում է առաջին ուտեստին: Շատ հեշտ է պատրաստվում, ունի նուրբ համ և հիանալի բույր:
Անհրաժեշտ է'
ձու' 2 հատ,
կեֆիր' 1 բաժակ,
ալյուր' 1 բաժակ,
նրբերշիկ, խոզապուխտ կամ երշիկ' 200 գ,
չոր պանիր՝ 250 գ,
սոդա' 0.5 թ. գդալ,
աղ' 0.5 թ. գդալ,
կանաչի:
Պատրաստման եղանակը.
Ձուն հարում ենք, ավելացնում աղը: Սոդան լցնում ենք կեֆիրի մեջ, խառնում և թողնում մի քանի րոպե: Այնուհետև այն ավելացնում եք հարած ձի վրա: Ավելացմում եք ալյուրն ու լավ խառնում:
Կտրատում ենք խոզապուխտը, նրբերշիկը կամ երշիկը: Պանիրը քերում ենք խոշոր անցքերով քերիչով, մանր կտրատում ենք կանաչին: Այս ամենը ավելացնում ենք խմորի վրա և խառնում:
Ստվարաթղթի վրա կարագ քսեք, դրեք թավայի մեջ: Վրան շաղ տվեք չորահացի փշուրներ: Լցրեք խմորը վրան և գդալով հարթեցրեք:
Զանգվածը դնում ենք արդեն 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թողնում 25 րոպե: Կարկանդակը պետք է թեթև կարմրի:
Պանրով կարկանդակը պատրաստ է, կարող եք վայելել: Բարի ախորժակ: