Instructions
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։ Կաղամբը անցկացնում ենք մանր քերիչով։
- Հաստ պատերով թավայի մեջ բուսայուղ ենք լցնում։ Սոխը 5 րոպե տապակում ենք, մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնում ենք կաղամբը և լավ խառնում։ Միջին ուժեղության կրակի վրա մոտ 20 րոպե տապակում ենք (անհրաժեշտության դեպքում մի քիչ ջուր ենք լցնում)։ Ավելացնում ենք լոլիկի մածուկը, աղ ու պղպեղ անում և լավ խառնում։ Շոգեխաշում ենք ևս 20 րոպե` մինչև կաղամբը եփվի։
- Նրբերշիկների թաղանթը հանում ենք և 0,5 սմ լայնության կտորների բաժանում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում։ Այնուհետև թավայի մեջ ենք լցնում նրբերշիկները և 5-7 րոպե թեթևակի տապակում։
- Նրբերշիկները շրջում ենք և մյուս կողմից ևս տապակում։ Նրբերշիկները լցնում ենք շոգեխաշած կաղամբի վրա և լավ խառնում։ Կրակի տակը անջատում ենք։
- Շոգեխաշած կաղամբն ու նրբերշիկները մատուցում ենք ուտելուց անմիջապես առաջ։
Ըստ ճաշակի, կարող ենք նրբերշիկները փոխարինել սարդելկաներով, կարող ենք ավելացնել կորեական գազար և պահածոյացված ոլոռ: