Ալյասկայի 10-ամյա բնակիչ Քինան Դինքելն աճեցրել է 41.9 կգ կշռող կաղամբ և ստացել Պալմերի տոնավաճառի գլխավոր մրցանակը՝ 2.000 դոլար պարգևատրումով, հայտնում է Корреспондент-ը։
Կազմկոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ մրցույթի պատմության ընթացքում առաջին անգամ է երեխա շահել։
Գյուղատնտեսական շոուում կա նաև առանձին պատանեկան մրցույթ, սակայն Քինանի կաղամբը որոշվել է ընդգրկել հիմնական ծրագրում։
Տղան իր կաղամբն անվանել է Բոբ։