Չնայած իր զբաղվածությանը' երգչուհի Վալերիան փորձում է օրվա ընթացքում առնվազն երկու անգամ յոգայով զբաղվել, նույնիսկ ճանապարհին լինելիս իր հետ վերցնում է գորգ: Ըստ երգչուհու' արժե մարզումներ իրականացնել անգամ երեկոյան՝ համերգներից հետո: Բացի այս ամենից Վալերիան պատմել է, որ գեղեցկության գաղտնիք է նաև առողջ ապրելակերպը. այսպիսով' երգչուհին չի ծխում, վաղուց հրաժարվել է ալկոհոլից, և պարբերաբար ծոմ է կազմակերպում:
Երգչուհին պատմել է նաև, որ եթե նա ցանկանում է իր մաշկը կարգի բերել, երիցուկի թուրմից պատրաստված սառույցի կտորով մաշկը հանգամանալից մերսում է: