Կենդանիների աշխարհում միշտ որևէ հետաքրքիր բան է տեղի ունենում: Բայց մենք դրանք հաճախ չենք նկատում:
Tert.am-ը՝ հղում տալով bigpicture.ru-ն, ներկայացնում է հետաքրքիր փաստեր, որոնք թույլ կտան նոր հայացք նետել կենդանական աշխարհին:
1. Կովերն ունեն լավ ընկերուհիներ։
2. Ֆլամինգոների խումբը կոչվում է «կաբարե»։
3. Ամեն տարի միլիոնավոր ծառեր են աճում, որովհետև սկյուռիկները մոռանում են՝ որտեղ են թաքցրել ընկույզները։
4. Թիթեռները կարող են փորձել նեկտարի համն իրենց թևերով։
5. Ջրասամույրները քնում են ձեռք ձեռքի տված, որպեսզի հոսանքը չբաժանի իրենց։
6. Գոյություն ունի անմահ մեդուզա՝ գրեթե անմահ: Եթե ուրիշ կենդանիների համար կեր չդառնա, Turritopsis nutricula տեսակի մեդուզան կարող է անընդհատ վերականգնել իր բջիջները:
7. Սապատավոր կետերը կարողանում են երգել:
8. Պապուանյան պինգվիններն իրենց ընտրյալին առաջարկություն են անում քարի միջոցով:
9. Ծովաձիուկները մոնոգամ են և ամբողջ կյանքում ապրում են մեկ զուգընկերոջ հետ: Նրանք տեղաշարժվում են՝ պոչերով իրար կպած:
10. Փղերն ապրումակցում են այլ տեսակի կենդանիներին:
11. Դելֆինները գիտեն սեփական՝ իրենց կողմից հորինված, և իրենց ընկերների ու ծանոթների անունները: Ծանոթանալիս՝ բարևում են և իրար դիմում անուններով:
12. Հաճելի երաժշտություն լսելիս կովերն ավելի շատ կաթ են տալիս:
13. Շիմպանզեների ձագերը խաղում են տիկնիկների հետ:
14. Առնետները կարող են ծիծաղել: