Երեկ երգչուհի Սյուզի Մելիքյանը նշել է ծննդյան 26-ամյակը: Մինչև երևանյան ռեստորաններից մեկում հավաքվելը, երգչուհուն անակնկալ են մատուցել սիրելին, քույրն ու այլ մտերիմ մարդիկ: «Դեռ ծնունդս չէր սկսվել, երբ երեկոյան 11-ին ինձ առաջարկեցին հագնվել ու տանից դուրս գալ: Նստեցրին մեքենան ու տարան Սևան,- esyes.am-ի հետ զրույցում հայտնեց երգչուհին' շարունակելով,- մտքովս նույնիսկ չէր էլ անցնում, որ Սևանի ափ ենք գնալու, որտեղ հավաքվել էին իմ մտերիմներն ու ծնողներս»:

Ըստ երգչուհու' 12-ն ազդարարելուց հետո հրավառություն է եղել, տոնական տորթ են համտեսել ու շամպայն խմել:
Ինչպես նշեցինք, երգչուհու համար կազմակերպված անակնկալի գլխավոր դերերում նաև սիրելին է եղել, ում անակնկալի մասին Սյուզին ասաց. «Նրա կողմից շատ գեղեցիկ, ոսկյա խաչ եմ նվեր ստացել»:

Գիշերը մինչև 3-4-ը Սևանի ափին ծննդյան տոնն անցկացնելուց հետո նրանք վերադարձել են Երևան և հաջորդ առավոտից սկսած պատասխանել բոլոր շնորհավորանքներին ու պատրաստվել ծննդյան խնջույքին: «Այս տարի անթիվ-անհամար շնորհավորանքներ եմ ստացել տարբեր երկրներից, տարբեր մարդկանցից ու, կարևորը, սրտանց»,- շեշտեց Սյուզին և նշեց, որ երեկ երեկոյան կազմակերպված միջոցառմանը, բացի սիրելիից ու մտերիմ մարդկանցից, ներկա են եղել նաև հարազատները, հայրիկի ընկերները:

«Հիմնականում զարդեր, դիմահարդարման պարագաներ, հագուստ, փուչիկներ և ծաղիկներ եմ նվեր ստացել. սրանք այն ամենն են, ինչ սիրում եմ: Դե, իսկ, սիրելիս էլ մեկ անգամ ևս իր սերն է նվիրել»,- նվերների մասին խոսելիս նշեց Սյուզին:
Երգչուհին չմոռացավ շնորհակալություն հայտնել բոլոր ծանոթ և անծանոթ այն մարդկանց, ովքեր չեն մոռացել իր տոնի մասին: «Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար»,- եզրափակեց երգչուհին:
esyes.am-ը նույնպես շնորհավում է Սյուզիին և բազում հաջողություններ մաղթում:

Լուսանկարները' Արթուր Հարությունյանի

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը