Ի՞նչ նվիրել նրան ծննդյան տոնի առթիվ: Տարվա մեջ գոնե մեկ անգամ այս հարցը շատ աղջիկների է տանջում: Պատկերացնում ենք, թե ինչպես եք ուզում ուրախացնել նրան, զարմացնել ձեր օրիգինալ գաղափարներով: Իսկ եթե գաղափարներ չեն հայտնվում ձեր մտքում, իսկ նա կարծես ոչնչի կարիք չունի, պետք է օգտվել ունիվերսալ տարբերակներից:
. Հոբբիին համապատասխան՝ նվեր-դահուկներ, ձկնորսության համար նախատեսված նորագույն սարքեր և այլն:
. Խաղեր՝ ազարտային, սեղանի կամ համակարգչային:
. Հագուստ կամ աքսեսուարներ՝ տաք շարֆ կամ գուլպա, ձեռնոցներ, փողկապ, ներքնազգեստ, գոտի, ժամացույց, թևնոց:
. Ծխողներին կարելի է ծխամորճ կամ սիգար նվիրել, ֆիրմային կրակայրիչ:
. Սափրվելու պարագաներ:
. Դրամապանակ, բայց օրիգինալ տեսքով կամ թանկարժեք կաշվից:
. Ֆիրմային գրիչ կամ այցեքարտերը պահելու համար գեղեցիկ տուփ:
. Թվային ֆոտոշրջանակ:
. Բաժակ' Ձեր լուսանկարով:
. Օծանելիք:
. Մարզասրահի կամ լողավազանի աբոնեմենտ :