Արագ պատրաստվող, համեղ և գեղեցիկ նախաճաշն օրը հաջող սկսելու նախապայմաններից է: Լավաշով ռուլետը Ձեզ կգոհացնի բոլոր առումներով:
Հարկավոր է'
4 հատ լավաշ,
250 գրամ պանիր,
կիսաապխտած երշիկ՝ 250-300 գրամ,
գազար 350 գրամ,
սամիթ,
մայոնեզ 200 գրամ:
Քերում եք պանիրը, գազարը: Մանր կտրատում ենք մյուս մթերքները (լավաշից բացի):
Ալյումինաթերթի վրա փռում եք լավաշը՝ առաջին շերտը, վրան տարածում մայոնեզի մի շերտ, ապա՝ քերած գազարը:
Հետո դնում ենք լավաշի երկրորդ շերտը, նորից մայոնեզով ու կտրատած սամիթի շերտով պատում: Այնուհետև երրորդ շերտն ենք ստանում, որտեղ պանրի քերուկն է տեղ գտնում, իսկ վերջին շերտում երշիկն է:
Այս ամենից հետո ալյումինաթերթով սկսում եք փաթաթել լավաշով ռուլետը:
Եթե շատ անհամբեր եք, կարող եք սառնարանում թողնել 1 ժամ, բայց մենք խորհուրդ ենք տալիս թողնել ողջ գիշեր. համային համադրությունը հիանալի է ստացվում: