Շոկոլադը կարող է բուժե, խրոնիկ հոգնածության համախտանիշը, հայտարարում են բրիտանացի մասնագետները: Բանը նրանում է, որ սև շոկոլադը հարուստ է քիմիական միացություններով, որոնք բարելավում են ազդակների հաղորդումը դեպի ուղեղ: Հալլի համալսարանի և Հակկ Յորկ բժշկական դպրոցի հետազոտողները, պրոֆեսոր Ստիվեն Ատկինայի գլխավորությամբ, առաջինն ապացուցեցին, որ շոկոլադը լավացնում է խրոնիկ հոգնածության համախտանիշով հիվանդների վիճակը:

Այս հավաստումները ստուգվել են հետևյալ փորձի ընթացքում. կամավորների խմբին առաջարկել են 8 շաբաթվա ընթացքում սննդի մեջ օգտագործել սև շոկոլադ: Ապա հետևում էր ընդմիջումը և սննդակարգի վերականգնումը, իհարկե' սովորական շոկոլադի փոխարեն նրանց տրվել է շոկոլադ' կակաոյի համեմատաբար քիչ պարունակությամբ, սակայն նույն համով: Ընդամենը պետք էր օրական ուտել 15 գրամ շոկոլադ:

Փորձերի ընթացքում մասնակիցներին հարցնում էին նրանց ինքնազգացողության մասին: Իրենց հերթին, կամավորներն իրենք էին նշում իրենց վիճակի լավացման մասին: Հիշեցնենք, որ քրոնիկ հոգնածության համախտանիշը չբացահայտված բնույթի պաթոլոգիա է, որը դրսևորվում է ընկճախտով, կատաղության անհիմն առկայությամբ, ագրեսիայով և հիշողության մասնակի կորստով:

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել' որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: