Քնի պակասը հոգնածության միակ պատճառը չէ։ Որոշակի մանր ու աննշան թվացող գործերը սպառում են Ձեզ և ֆիզիկապես, և հոգեպես։

Փորձագետները պնդում են, որ քրոնիկ հոգնացության պատճառը հինմնականում մեր վնասակար սովորություններն են։

Չորս ամենագլխավոր սխալները

Դուք բաց եք թողնում մարզումները, երբ հոգնածություն եք զգում։ Էներգիան խնայելու այս վատ սովորությունը Ձեր օգտին չի աշխատում։ Ջորջիայի Համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ ֆիզիկականն թեթև վարժություներ են անում, զգում են իրենց ավելի աշխույժ և հազվադեպ են հոգնում։

Ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը բարձրացնում է տոկունությունը, սիրտ-անոթային համակարգի արդյունավետ աշխատանք ապահովում։  Թթվածինն ավելի արագ և ավելի մեծ քանակությամբ է մատակարարվում Ձեր օրգան համակարգի հյուսվածքները։

Այնպես որ, երբ հաջորդ անգամ բազմոցին պառկած կլինեք, մտածեք այն մասին, որ եթե այս պահին զբոսնեք և մաքուր օդ շնչեք, վաղն ավելի եռանդուն կլինեք։

Դուք շատ քիչ քանակությամբ ջուր եք օգտագործում։

Նույնիսկ եթե Ձեր օրգանիզմին անհրաժեշտ օպտիմալ մակարդակից 2% ջուր է պակասում, դա արդեն լրջորեն կարող է անդրադառնալ Ձեր ակտիվ գործունեությանը։ Ջրազրկումը բերում է արյան դեֆիցիտի և թանձրացնում է այն։ Սա ստիպում է Ձեր սիրտն ավելի քիչ և անարդյունավետ աշխատել։ Այն նվազեցնում է արագությունը, դեպի մկաններ չի մատակարարվում անհրաժեշտ քանակությամբ թթվածին և սննդարար նյութեր։ Ինչպե՞ս հասկանալ, թե որքան ջուր է հարկավորր խմել։ Ձեր մարմնի զանգվածը բաժանեք 30 և ստացեք լիտրերի քանակը, որը պետք է օգտագործեք օրվա ընթացքում։

Դուք քիչ քանակությամբ երկաթ եք օգտագործում

Երկաթի դեֆիցիտից կարող եք լինել թույլ, դյուրագրգիռ, անբան,  դժվարությամբ  կենտրոնանալ որևիցե գործի շուրջ։  Սա մկաններում և բջիջներում թթվածնի պակասի հետևանք է։ Անեմիայի ռիսկը նվազեցնելու համար սննդակարգում հարկավոր է ավելացնել մթերքը, որը մեծ քանակությամբ  երկաթ է պարունակում։ Դա կարող է լինել յուղազերծված տավարի միսը, լոբին, տոֆուն, հավկիթը (դեղնուցով), կանաչ բանջարեղենը, ընկույզը, գետնանուշի յուղը։ Խառնել այս մթերքը անհրաժեշտ է վիտամին C պարունակող մթերքի հետ՝ մաքսիմալ արդյունք ստանալու համար, քանի որ այս վիտամինը լավացնում է երկաթի յուրացումը օրգանիզմում։

Դուք պերֆեկցիոնիստ եք

Կատարելությունն անհնար է։ Եկեք լինենք ճշմարիտ՝ Դուք շատ վաղուց գիտեք դրա մասին։ Սակայն եթե պերֆեկցիոնիզմը ստիպում է Ձեզ աշխատել մինչև ուժասպառ լինելը և Դուք անընդհատ աշխատում եք աշխատանքային ժամերից դուրս, ապա արդյունքում դա կսպառի Ձեզ։

 

Դուք Ձեր առջև անիրական նպատակներ եք դնում, և միշտ ինքնադժգոհության պատճառներ եք գտնում։ Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն դյուրին և մոտ նպատակներ, սահմանել հստակ ժամկետներ և սովորել աշխատել առանց շեղվելու մտացիր գործոնների վրա։
Եվ հիշեք Պարկինսոնի օրենքը՝ «Աշխատանքը զբաղեցնում իր համար աբողջ հատկացված ժամանակը» ։