Զոն Հոփքինսի բժշկական դպրոցի գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է փոխվում մարդու պահվածքը հոգնածության ֆոնին, եւ հոգնածության զգացումի օբյեկտիվ չափման նոր եղանակ են ներկայացրել:

Ինչպես հայտնում է Science Daily-ն, ՄՌՏ-ի եւ համակարգչային մոդելավորման օգնությամբ գիտնականները որոշել են մարդու ուղեղի այն հատվածները, որոնք կարող են օգնել պայքարել հոգնածության դեմ, հայտնում է Science Daily-ն:

Կամավորներին (18-34 տարեկան 20 մարդ) խնդրել են սեղմել փոխարկիչը` ներդրվող ջանքերի սանդղակին համապատասխան. զրոն հավասար էր ջանքերի բացակայությանը, իսկ 50-ը` մասնակցի առավելագույն ուժի կեսին:
Մասնակիցները կրկնում էին վարժությունները մինչեւ հոգնելը: Այնուհետեւ նրանց առաջարկվել է վարժությունը կատարելու երկու տարբերակներից մեկը: Դրանցից մեկը պատահական («ռիսկային») ընտրություն էր, որը հիմնված էր մետաղադրամ գցելու վրա, ինչը հնարավորություն է տալիս կամ որեւէ ջանք չգործադրել, կամ` ջանքերի նախապես սահմանված մակարդակով: Մեկ այլ տարբերակ է կիրառել նախապես սահմանված ջանքերի մակարդակը:

Անորոշություն մտցնելով` հետազոտողները ցանկանում էին պարզել, թե ինչպես է յուրաքանչյուր կամավոր գնահատում իր ջանքերը եւ ինչպես էր օրգանիզմը որոշում, թե որքան ջանք գործադրել:

Ինչպես պարզվել է, ընդհանուր առմամբ, հոգնած մարդիկ ավելի քիչ էին հակված «ռիսկային» ընտրության, որը կարող էր նրանց ստիպել շատ ջանք գործադրել, ուստի նրանք ընտրում էին այն տարբերակը, որտեղ արդեն գիտեին, թե ինչ են պատրաստվում անել: Իսկ եթե մարդը հոգնած չէր (վերահսկիչ խումբ), այս օրինաչափությունն ի հայտ չէր գալիս: Բացի այդ, փորձագետները սկանավորել են փորձարման մասնակիցների ուղեղները եւ նկատել, որ ռազմավարության ընտրության ժամանակ բոլոր կամավորների մոտ կղզյակային բաժնի բարձր ակտիվություն է գրանցվում:

Նրանք վերլուծել են նաեւ ուղեղի շարժիչային կեղեւը` ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է բուն ջանքերի համար: Պարզվել է, որ շարժիչային կեղեւը ապաակտիվացած էր, երբ մասնակիցներն ընտրում էին պահվածքի երկու ռազմավարություններից մեկը:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ երբ մարդիկ ենթարկվում են կրկնվող, հոգնեցուցիչ սթրեսի, շարժիչային կեղեւի ակտիվությունը նվազում է, ինչը կապված է մկաններին ուղարկվող ավելի քիչ ազդակների հետ: Հոգնածությանն ի պատասխան շարժիչային կեղեւի ակտիվության նվազագույն փոփոխությամբ կամավորները պատկանում էին ռիսկից առավելագույնը խուսափող եւ ամենաշատը հոգնածություն զգացող մարդկանց խմբին:

Գիտնականների կարծիքով` հոգնածությունը կարող է առաջանալ սխալ հարաբերակցության պատճառով շարժիչային կեղեւի իրական ակտիվության եւ այն բանի միջեւ, թե ինչպես է մարդը գնահատում իր ուժերը:

news.am