Life.panorama.am-ը գրում է.

 

Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր մեկ կտոր շոկոլադ ուտել, որը սակայն պետք է լինի կակաոյի բարձր պարունակությամբ սև շոկոլադ: Սև շոկոլադը, պարունակվող պոլիֆենոլների մեծ թվի շնորհիվ, դրական է ազդում անոթապատերի և իմունային համակարգի վրա, ունի հակաօքսիդանտի ազդեցություն, նպաստում է իմուն համակարգի ամրությանը, ինչպես նաև ակտիվացնում է երջանկության հորմոնը:

Բացի վերոնշյալ հատկություններից Լոնդոնի Արքայական համալսարանի գիտաշխատողները սև շոկոլադի մեկ այլ օգտակար հատկություն են բացահայտել: Պարզվում է, որ քաղցրավենիքը պայքարում է քրոնիկ հոգնածության դեմ: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, քաղցրի օրեկան օգտագործումը վերացնում է անզորության զգացումը, էներգիայի պակասը, հյուծվածությունն ու քնկոտությունը:

 

Շարունակությունը` այստեղ: