Մի խումբ գերմանացի և ամերիկացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունն ապացուցել է, որ մարդիկ, ովքեր մանկուց սովորել են կարգուկանոնին, առավել առողջ կենսակերպ են վարում հետագայում, ֆինանսական քիչ խնդիրներ են ունենում և հազվադեպ են խախտում օրենքը: Հետազոտության արդյունքները մեջբերում է Tert.am-ը՝ Inopressa.ru-ի հղմամբ, որն էլ վկայակոչում է գերմանական Der Spiegel պարբերականին:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները հարցում են կատարել 400 տղամարդկանց և կանանց շրջանում:
Նոր հետազոտությունը պարզել է, որ կամքի ուժ ունեցող մարդիկ ավելի դրական զգացմունքներ են ապրում և ավելի գոհ են իրենց կյանքից, քան ոչ այնքան կարգապահները: Պարզվել է, որ առօրյայում առավել ուրախ ապրող մարդիկ ընդհանուր առմամբ ավելի գոհ են իրենց կյանքից: