Դիետոլոգները նշել են այն մթերքների ցանկը, որոնց օգտագործումը մարդկանց երջանիկ է դարձնում: Բրիտանացին գիտնականները որոշել են պարզել, թե որ մթերքների օգտագործումն է մարդկանց երջանկացնում:
Որպեսզի պարզվի ախորժակի և երջանկության զգացողության միջև փոխադարձ կապը, գիտնականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, թե որ մթերքներն են, ի տարբերություն մնացածների, առաջացնում երջանկության զգացողություն:
Երրորդ տեղում են հակտնվել սև և կարմիր խավիարները: Փորձագետները կարծում են, որ սա պայմանավորված է ոչ այնքան համային երանգներով, որքան հոգեբանականով. խավիարն ընկալվում է որպես բարեկեցության և առավելության հետ:
Երկրորդ տեղում են քաղցրավենիքները՝ շոկոլադը, տորթերը:
Իսկ առաջին տեղում կարտոֆիլն է՝ տապակած: Սա այն հրաշք մթերքն է, որը միշտ համեղ է ու առաջացնում է երջանկության լիարժեք զգացողություն: