Երկար մազեր ունենալը աղջիկներից շատերի երազանքն է, որին հասնելու համար ջանք ու եռանդ չեն խնայում։ Ներկայացնում ենք մի քանի մթերքներ, որոնց օգտագործումը կարագացնի մազերի աճը և կամրացնի ու կսնուցի գլխամաշկը։
Սաղմոն (Լոսոս)
Օմեգա 3 ճարպային թթուները, որոնք պարունակում են այս ձկան մեջ, արագացնում ու խթանում են մազերի աճը։ Եվ, առհասարակ, ծովամթերքների շատ օգտագործումը մազերի համար բավական օգտակար է։
Հավ
Հավի միսը հարուստ է կենդանական սպիտակուցներով, իսկ սպիտակուցները հարկավոր են կերատինի արտադրության համար, նյութ, որից կախված է մազերի աճը։
Հավկիթ
Հավկիթը մազերի աճի համար պարունակում է այնպիսի կարևոր էլեմենտներ, ինչպիսիք են սպիտակուցն ու բիոտինը։
Նուշ
Նուշը պարունակում է վիտամին E, ակտիվացնում է մազերի աճն ու ամրացնում արմատները։
Դդմի սերմեր
Այս մթերքը պարունակում է վիտամին В1, В2, В3, В4, որոնք պատասխանատու են մազերի աճի համար։ Դդմի սերմերը պարունակում են նաև B5 և B6 վիտամիններ, որոնք ամրացնում և սնուցում են գլխամաշկը։