King’s College London-ի հետազոտությունների շնորհիվ ակնհայտ է դարձել այն, որ անկախ Էսթետիկ շտկումների կատարյալ լինելուց, հոգեկան լիարժեք հավասարակշռության համար անհրաժեշտ է հոգեբանի մեծ աջակցություն:
Համապատասխան հարցումներից հետո հետազոտողների թիմը եկավ այն եզրակացության, որ արդյունքներից գոհ էին միայն այն մարդիկ, ովքեր մինչ բժշկական միջամտությունը գտնվել են հոգեկան հավասարակշիռ վիճակում: Իսկ նրանք, ովքեր ավելի նյարդային էին և անհանգիստ, հայտնել են իրենց դժգոհությունը:
Հետազոտության նպատակն էր բացահայտել ստոմատոլոգների վերջնական աշխատանքի գնահատման սուբյեկտիվության առկայությունը, որն էլ ամբողջությամբ հաստատվել է:
Հիմնվելով այս արդյունքների վրա' կարելի է պնդել, որ այսօրվա դրությամբ էսթետիկ ստոմատոլոգիայի թիվ մեկ թշնամին է համարվում նյարդային վիճակը: