Մերիլ Սթրիփը 64 տարեկան է, դերասանուհի:

 

Կյանքում երբևէ կինոյի տոմս չեմ գնել: Չէ որ դա շատ սարսափելի է: Ի՞նչ կլինի, եթե մարդիկ ծիծաղեն լուրջ տեսարանների վրա: Իսկ ի՞նչ, եթե նրանք քնեն և խռմփացնեն ամենածիծաղելի պահին:

 

Ես շատ ալարկոտ եմ: Բայց երբ ես աշխատանք ունեմ անելու, ես հավաքում եմ ինձ, որովհետև վախենում եմ ձախողումներից: Ընդհանրապես, ամենի ինչ վախի պատճառով է:

 

Վերջերս ես հեռուստացույցով տեսա Վուդի Ալենի «Մանհեթենը» և հիշեցի, թե այդ ժամանակ ինձ որքան այլանդակ էի զգում՝ չաղլիկ, հսկայական քթով: Ես ուզում էի լինել նիհար, ինչպես ամսագրերի մոդելները, բայց ինչ-որ պահի հասկացա, որ դա երբեք իրականություն չի դառնա և հաշտվեցի:

 

Զարմանալի է՝ ես վաթսունն անց եմ, մինչդեռ խաղում եմ ռոմանտիկ կատակերգություններում: Բեթ Դևիսը, երևի, դագաղում շուռ է գալիս:

 

Սեր, սեքս ու սնունդ՝ ահա այն ամենը, ինչն իսկապես երջանիկ է դարձնում մեզ: Ամեն ինչ այնքան պարզ է:

 

Շարունակությունը՝ այստեղ: