Տարիներ առաջ մեկ երգով շատերի սիրտն ու ուշադրությունը գրաված նիհարակազմ աղջիկն իր հայտը շոու բիզնես ներկայացրեց միջազգային մրցույթում տարած հաղթանակով: Նա մինչ օրս շատ գործընկերների, պարզապես ձախողակների կամ անհաջողակների նախանձն ու չկամությունն զգում է իր մաշկին: Որքան շատ են այդպիսիք, այնքան մեծ են այս երգչուհու հաջողությունները: Նրան ուղղակի սիրում են, համակրում ու հպարտանում, որ մարզից եկած աղջնակը ոչնչով չի զիջում քաղաքաբնակներին, որ հայտնի դառնալը երես չտվեց ու չփչացրեց նրան: Սիլվան մինչ օրս հպարտությամբ նշում է իր արմատների մասին` նույնքան ոգևորությամբ հայտարարելով, որ առավել անամոթություն է, երբ մարդ մոռանում է իր ծագումը:



Սիլվա Հակոբյանի հետ ամփոփեցինք նախորդ տարին, խոսեցինք համաշխարհային երգարվեստ դուրս գալու նրա մտադրության և այլնի մասին:



 

 


Ինչպե՞ս կգնահատես 2013թ.: Կարծես այն շատ չտարբերվեց նախորդներիցստեղծագործական բուռն գործունեությամբ:



- Կարող եմ ասել` նախորդ տարին ամենից հագեցածն էր. այն շատ արագ անցավ: Ինձ համար տարիներն ընդհանրապես շատ արագ են անցնում: Հետաքրքիր է, որ այժմ, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ հիմնականում զույգ թվով տարիներն են ինձ համար հաջող, սակայն 2013-ը շատ լավ տարի էր ինձ համար: Ասում են չէ՞, որ 13 թիվը ևս հաջողություն է բերում, թեև այն տարածված է որպես ոչ այնքան լավ թիվ: Տարին  սկսվեց Կանադա շրջագայությամբ, որից հետո եղա Եվրոպայի մի քանի երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ավստրալիայում և այլուր: Ամեն ամիս ճամփորդության էի. եթե հաշվեմ, երևի տարվա ընթացքում 2-3 ամիս եմ տանը եղել: Այդ առումով ձեռքբերումներ ունեցա, ամենուրեք ինձ շատ լավ ընդունեցին: Գիտեք, տարբեր երկրների հայերն էլ շատ տարբեր են. ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենում շփվելու, հանդիպելու նրանց հետ: Նրանք ուրախանում են իմ ներկայությունից, իսկ դրանից հաճելի պահ յուրաքանչյուր արտիստի համար չի կարող լինել:

 

 

Շարունակությունը` այստեղ: