Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ջերմ լուսանկարով։
Սիլվան, որը նախորդ տարի առաջին անգամ մայր է դարձել, Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակել է դստեր՝ Միլայի լուսանկարը։ Փոքրիկը լայն ժպտում է, նա թագ է կրում։ «Իմ արքյադուստր», «Միլա»,- լուսանկարը մեկնաբանելիս այս հեշթեգերն է օգտագործել Սիլվա Հակոբյանը։