«Դժվար ապրուստ» հեռուսատասերիալից հանրությանը հայտնի դարձած Ժաննա Բուտուլյանը հայտնի սոցցանցում «թիթիզացել» է գեղեցիկ արևայրուքով :) Սակայն պարզվեց' հոգեբան Ժաննան արևայրուքը «ձեռք է բերել» մեր մայրաքաղաքի կիզիչ արևի տակ:
Ամառային հանգստի մասին esyes.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց. «Չէի ասի, որ հանգստացել եմ, բայց մի քանի անգամ արդեն հասցրել եմ լողավազան գնալ ու զվարճանալ: Այս շաբաթ օրն էլ քույրիկիս ու մտերիմ ընկերուհուս հետ լողավազանում էի, որտեղ արևի տակ մարմնամարզությամբ եմ զբաղվել, ինչի արդյուքում էլ մաշկիս գույնը փոխվել է: Ինչ վերաբերում է երկարատև հանգստին, ասեմ, որ ինչ-որ տեղ հաստատ մեկնելու եմ, բայց թե ո՞ւր, դեռ պարզ չէ, սպասում եմ մորաքրոջս աղջկան, ով վաղը Միացյալ Նահանգներից կժամանի, նոր միայն միասին կորոշենք' որտեղ հանգստանալ»,- նշեց դերասանուհին:
Սերիալում նկարահանվելուց հետո Ժաննայի աշխատանքային հետագա ճակատագրի մասին esyes.am-ը պատմելու առիթ ունեցել է: Պարզվում է' այս հարցում, ի տարբերություն հանգստի, Ժաննան հստակ ծրագրեր արդեն ունի, սակայն այդ մասին որոշեց հայտնել ավելի ուշ: