Թե մեծերի, թե փոքրերի համար նախաճշի հիանալի տարբերակ է թարմ բանաով յոգուրտը, հատկապես, եթե այն պատրաստված է սիրով: Պատրաստել այն պետք է սկսել դեռ երեկոյան, որպեսզի առավոտյան սննդարար և շատ համեղ նախաճաշ ունենալ: Տնական յոգուրտը բարձրացնում է նաև իմունիտետը:
Պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են'
Կաթ' 1լ
Յոգուրտ կամ կեֆիր' 4 ճ. գդալ
Շաքարավազ' 50գ
Բանան' 2հատ
Վանիլ' մեկ տուփ
Պատրաստման եղանակը.
Սկզբի համար եռացրեք կաթը և թողեք զովանա մինչև 50˚C: Երբ կաթն արդեն զովացել է անհրաժեշտ մակարդակի, զգուշորեն ավելցնում ենք կեֆիրը: Զանգվածը լցնում ենք տարայի մեջ և դնում 50˚ ջերմությամբ ջեռոցի մեջ' 4-6 ժամով: Այդ ընթացքում ստուգեք ջերմաստիճանը, որպեսզի ջեռոցում մշտապես տաք լինի:
Կտրատում ենք բանանը, ավելացնում շաքարավազը և հարում բլենդերով այնքան, մինչև շիլայանման զանգված ստացվի: Վրան ավելացնում ենք յոգուրտը, հարում ենք և լցնում բաժակների մեջ: Նախաճաշը պատրաստ է: