«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լուսինեն վերահրապարակել է քրոջ՝ Իրինայի տեղադրած լուսանկարը։ Հմայիչ քույրերը պատկերված են նախաճաշի ընթացքում։ «Նախաճաշ սիրելի քույրիկիս հետ»,- այսպես է մակագրված լուսանկարը։
Ավելի վաղ հրապարակված կադրում Լուսինեն պատկերված էր Երեւանի փողոցներից մեկում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կադրում կրում էր զգեստ, աշնանային կիսաերկարաճիտներ, սեւ երանգի վերարկու եւ շարֆ։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել էր․ «Հեչ կասե՞ք որ մի քանի օրից սկսվում է ձմեռը, էլ չեմ ասում որ շուտով Նոր Տարի է։ Իսկ մենք վայելում ենք արևոտ տաք օրերը»։