Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Միկրոբլոգում հրապարակված կադրում գեղեցկուհին կրում է մուգ կապույտ գույնի բլուզ, աղյուսաձեւ պրինտով կիսաշրջազգեստ եւ բլուզի երանգի երկարաճիտներ։ Իրինան կիսով չափ հավաքել է մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացնում են վզնոցները։ Հրապարակմանը կից երեք դուստրերի մայրիկն անգլերեն լեզվով գրել է․ «Ժպիտն անվճար թերապիա է»։